Իրադարձություններ Հայաստանում
Երևանում անցկացվեց «Սիրտ-անոթային հիվանդությունները և նրանց բուժման եղանակները» թեմայով գիտաժողով. med-practic.com
AMADeA ասոցիացիայի, Eternal Nation և Gateway Industry Inc միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ Առողջապահության նախարարության, Հայաստանի սրտաբանական ասոցիացիայի և Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համատեղ հունիսի 19-20-ը Երևանում անցկացվեց «Սիրտ-անոթային հիվանդությունները և նրանց բուժման եղանակները» թեմայով գիտաժողով։ Գիտաժողովի շրջանակներում զեկույցներով հանդես եկան անվանի գիտնականներ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունից և այլն։
ԵՊԲՀ N 1 համալսարանական կլինիկայի ընդհանուր ինվազիվ սրտաբանության բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ․, պրոֆեսոր Հմայակ Սիսակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գիտաժողովը միտված էր ոլորտի ինովացիոն կարողությունների զարգացմանը։
«Այն լուսաբանում էր արդի սրտաբանության ոլորտում վերջին տասը տարվա ընթացքում տեղի ունեցած նորությունները, որոնք, ցավոք, Հայաստանում դեռևս չեն կիրառվում` տեխնիկական և ֆինանսական սահմանափակ կարողությունների պատճառով։ Բայց, իհարկե, վաղ, թե ուշ բոլոր մեթոդները կկիրառվեն նաև Հայաստանում, և սա հիմք է ստեղծում տեսական գիտելիքներ պաշարելու համար, որպեսզի նոր մոտեցումները կիրառենք գործնականում»։
Պրոֆեսորը նշեց, որ աշխարհի առաջատար մասնագետներն առցանց տարբերակով և դասախոսություններով մասնակցում էին գիտաժողովին։
«Նրանց հետ քննարկումները բավականին հետաքրքիր էին՝ կապված բուժման խնդիրների, նոր մոտեցումների կիրառման մեթոդների, ինչպես նաև ախտորոշման խնդիրների շուրջ։ Վերջին մեկ տարում նման հնարավորություն չի եղել՝ մասնագիտական կարծիքներ փոխանակելու ու վերջին նորություններին տեղեկացված լինելու, և սա լավ հնարավորություն էր»։
Գիտաժողովի համակազմակերպիչ, ինվազիվ սրտաբան, Ամերիկայի Միացյալ Նահանգների «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի մասնագետ Սարգիս Կիրամիջյանը մեզ հետ զրույցում հայտնեց․
«Ուրախ եմ, որ գտնվում եմ Հայաստանում։ Ինքնին ոգևորում է այն միտքը, որ աշխարհի տարբեր ծայրամասերից գիտաժողովին մասնակցելու ցանկությունն են հայտնել անվանի սրտաբաններ։ Հարկ է նշել, որ բավականին բարդ էր համաժողով կազմակերպելը։ Ցավոք, համավարակի պատճառով, Եվրոպայից ու ԱՄՆ-ից չկարողացան Հայաստան գալ հայտնի փորձագետներ, սակայն նրանք միացան առցանց, և բավականին հետաքրքիր քննարկումներ տեղի ունեցան»։
Խոսելով գիտաժողովին ընդգրկված թեմաների մասին՝ Ս․ Կիրամիջյանը նկատեց․
«Թեմաները փորձել էինք ընտրել այնպես, որ հետաքրքիր լինեն ո՛չ միայն սրտաբաններին, այլ նաև հարակից մասնագիտությունների բժիշկներին (ներզատաբաններ, ընտանեկան բժիշկներ, շտապ օգնության բժիշկներ)։ Գիտաժողովը, անշուշտ, հետաքրքիր էր նաև բժշկական համալսարանում սովորող ուսանողների, կլինիկական օրդինատորների համար։
Այս անգամ առանձնացրել էինք սիրտ-անոթային հիվանդությունները։ Ծավալը բավականին մեծ էր, և գրեթե անհնար էր երկու օրվա ընթացքում խոսել այդ ամենի մասին։ Չէինք կարող անտեսել նաև սրտի կառուցվածքային խնդիրները՝ սրտամկանի (բնածին և ձեռքբերովի), փականների հիվանդություններ, առիթմոլոգիական միջամտություններ և այլն»։
Գիտաժողովի համակազմակերպիչ, Մադրիդի Գրեգրիո Մարանյոնայի անվան Համալսարանական հիվանդանոցի ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքի ինվազիվ սրտաբան Լիլիան Գրիգորյանը գտնում է, որ փորձի ու կարծիքների փոխանակումը շատ կարևոր է բժիշկների համար։
«Չնայած առկա դժվարություններին՝ մեզ հաջողվեց կազմակերպել բարձր մակարդակի միջոցառում։ Մոտավորապես 30 խոսնակ աշխարհի տարբեր երկրներից՝ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունից, և բոլորն անվանի փորձագետներ, սիրով համաձայնել էին մասնակցել գիտաժողովին։ Բոլոր թեմաներն, ինքնին, հետաքրքիր էին, քննարկումները՝ նույնպես։
Մեզ՝ բժիշկներիս, շատ կարևոր է մասնագիտական փորձի ու կարծիքների փոխանակումը։
Հուսով եմ, որ այսպիսի միջոցառումները կօգնեն կրթության շարունակական բնույթն ապահովելու հարցում։ Ինքս երեք հետազոտական բնույթի հաղորդում եմ ներկայացրել այս գիտաժողովին»։
Կարդացեք նաև
Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար...
«Էնդոկրինոլոգիան լաբորատոր ախտորոշման պրիզմայով» միջազգային գիտագործնական կոնֆերանս-ցուցահանդեսի համանախագահներն էին ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման...
Մայիսի 25-ին «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ն կազմակերպել էր միջազգային գիտաժողով՝ «Կեսարյան հատման արդի հիմնախնդիրները» թեմայով...
Շարունակական մասնագիտական զարգացմանը նպաստելու մեր առաքելությանը համահունչ, ինչպես նաև Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) աջակցությամբ...
Մայիսի 17-30-ը «Արմենիա» ՀԲԿ-ում, բաց դռների օրվա կապակցությամբ, անվճար խորհրդատվություն և, անհրաժեշտության դեպքում, նորագույն SIEMENS անգիոգրաֆիկ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար, Երևանի գլխավոր ալերգաբան, Հայաստանի ալերգոլոգների և իմունոլոգների ասոցիացիայի նախագահ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը մայիսի 21-ին հյուրընկալեց Մասնագիտական կրթության և ուսուցման որակի ապահովման...
2024 թ. մայիսի 7-8-ը «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր...
2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...
Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային մասնակցությամբ...
ՀՀ առողջապահության նախարարի «20» ապրիլ 2022թ․ NO1643-Ա հրամանով հաստատված (28 կրեդիտ)՝ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից կազմակերպվող․․․
Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, դեղագետներ
Հարվարդ և Ստենֆորդ համալսարանների կատարած հետազոտության համաձայն...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն